Իէն Գիլանի բարեգործական համերգների հասույթը կազմել է 18 մլն 327 հազ. դրամ

31.03.2010 | 13:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Իէն Գիլանի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ բարեգործական համերգների հասույթը կազմել է 18 մլն 327 հազ. դրամ:

Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում Մեդիամաքսի եւ Do Something-ի կողմից կազմակերպված համերգները տեղի են ունեցել մարտի 26-ին եւ 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Մեդիամաքսը հավաքագրած ողջ գումարը կփոխանցի տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար նոր շենքի կառուցման հիմնադրամին:

Հասույթի այս ծավալը հնարավոր է դարձել «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորի հովանավորության, որը հոգացել էր համերգի կազմակերպման բոլոր ծախսերը, եւ bmi ավիաընկերության գործընկերության շնորհիվ:

Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում 2010 եւ 2011 թվականներին կիրականացվեն մի շարք նոր ակցիաներ` ուղղված Գյումրիի դպրոցի համար միջոցների հավաքագրմանը:

Դիտում՝ 13283

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW