«Յունիբանկն» իր կանոնադրական կապիտալը հասցրեց 11,4 մլրդ դրամի

29.03.2010 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Յունիբանկը» համալրեց իր կանոնադրական կապիտալը 2,8 մլրդ դրամով` հասցնելով այն 11,4 մլրդ դրամի:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, կապիտալի համալրումը «Յունիբանկին» անհրաժեշտ է 2010թ. վարկային պորտֆելը 35%-ով ավելացնելու համար:

Հաղորդագրության համաձայն, մինչեւ տարեվերջ բանկի վարկային ներդրումները կկազմեն 90 մլրդ դրամ: «Յունիբանկը» նախատեսում է նման արդյունքի հասնել գործունեության ծավալների ընդլայնման շնորհիվ` ինչպես մանրածախ, այնպես էլ` կորպորատիվ վարկավորման ոլորտներում:

Դիտում՝ 15190

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW