«Ինեկոբանկի» պարտատոմսերի միջին շրջանառելիության գործակիցը կազմել է 0,63

26.03.2010 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Շրջանառության 365 օրերի ընթացքում ֆոնդային բորսայում «Ինեկոբանկ» ՓԲԸ պարտատոմսերի միջին շրջանառելիության գործակիցը կազմել է 0,63:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է թողարկման տեղաբաշխող եւ մարքեթմեյքեր «Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ» ներդրումային ընկերության գլխավոր դիլեր Ալիկ Առաքելյանը:

Նա տեղեկացրել է, որ պարտատոմսերի երեկվա մարման արդյունքում բանկի սեփականատերերին վճարվել է պարտատոմսերի ողջ անվանական արժեքը` 350 մլն դրամ:

Ալիկ Առաքելյանը նշել է, որ ֆոնդային բորսայում պարտատոմսերի շրջանառության ընթացքում դրանցով կատարվել է 218,9 մլն դրամի 49 գործարք: Գործարքների առարկա են հանդիսացել բանկի 4566 պարտատոմսերը:

Նախորդ տարվա ապրիլի 11-ից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում գնանշվել է բանկի 7000 պարտատոմս` յուրաքանչյուրը 50 հազ. դրամ անվանական արժեքով, 365 օր մարման ժամկետով եւ տարեկան 9,5% տոկոսադրույքով:

Դիտում՝ 16580

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW