Վերահաստատվել է “Ամերիաբանկին” շնորհված ISO 9001:2008 Որակի կառավարման վկայականը
25.03.2010 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաք/. Գերմանական TUV RHEINLAND GROUP ընկերությունը վերահաստատել է 2009թ.
“Ամերիաբանկին” շնորհված ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, գերմանական կազմակերպության կողմից “Ամերիաբանկում” կատարվեց հերթական տարեկան աուդիտ` ստուգելու Բանկի գործունեության համապատասխանությունը Որակի կառավարման նշված ստանդարտին:
TUV RHEINLAND GROUP-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել բանկի մեկ տարվա գործունեությունը Որակի կառավարման ուղղությամբ եւ վերահաստատել շնորհած ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը:
Անցած մեկ տարվա ընթացքում բանկի կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ` ուղղված ներդրված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանը եւ զարգացմանը: Մասնավորապես, ավարտին է հասցվել Բանկի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացը, որին զուգահեռ իրականացվել են գործող գործընթացների շուրջ 100-ից ավել բարելավումներ: Միաժամանակ բարելավվել է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգը, ներդրվել է հավասարակշռված ցուցանիշների համակարգ, որի ներքո մշակվել և սահմանվել են բանկի ռազմավարությունից բխող ստորաբաժանումների եւ աշխատակցների խնդիրները և նպատակները, ինչպես նաև դրանց իրականացման արդյունավետության չափման ցուցանիշները /KPI/:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: