Վարչապետը հեռանկարային է համարում ՄՖԿ-ի ներգրավումը ՀՀ-ում ձեւավորվող վենչուրային հիմնադրամներում

24.03.2010 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երեւանում հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ/ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սնեժանա Ստոյկովիչին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, կողմերը հայտարարել են տնտեսական ճգնաժամի հետեւանքների չեզոքացմանն ուղղված նոր նախաձեռնությունների մշակման անհրաժեշտության մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնես մթնոլորտի բարելավմանն ուղղված կառավարության միջոցառումների ծրագրով նախատեսված բարեփոխումների հարցերը ձեռնարկատիրական եւ տեսչական ոլորտներում:

Որպես համագործակցության առաջնահերթ ուղղություն Տիգրան Սարգսյանը նշել է ՄՖԿ-ի մասնակցությունը IT-հատվածի ֆինանսավորմանը, ինչպես նաեւ կորպորատիվ կառավարման կուլտուրայի ներդրումը, մասնավորապես, անկախ տնօրենների ինստիտուտի կայացման գործում:

Կառավարության ղեկավարը հեռանկարային է անվանել ՄՖԿ-ի ներգրավումը Հայաստանում ձեւավորվող վենչուրային հիմնադրամներում` ընդգծելով մասնակցության ձեւի մշակման անհրաժեշտությունը:

Դիտում՝ 15377

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW