OFID-ը «Արդշինինվեստբանկին» կհատկացնի $10 մլն ՓՄՁ վարկավորման համար
23.03.2010 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Միջազգային զարգացման հիմնադրամը (The OPEC Fund for International Development - OFID) «Արդշինինվեստբանկին» 7 տարի մարման ժամկետով կհատկացնի $10 մլն` փոքր եւ միջին ձեռնարկատիրության ֆինանսավորման համար:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Արդշինինվեստբանկի» մամուլի ծառայությունում, Վիեննայում համապատասխան պայմանագիր են կնքել OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշը եւ «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
«Սա երկարաժամկետ վարկային գիծ է, որը հնարավորություն կտա նպաստել Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկությունների զարգացմանը եւ կօգնի նրանց հաղթահարել տնտեսական դժվար իրավիճակի հետեւանքները»,- նշել է Ներսես Կարամանուկյանը:
OFID-ի գլխավոր տնօրենը վստահություն է հայտնել, որ վարկային գիծը «Արդշինինվեստբանկին» կօգնի ընդլայնել ՓՄՁ-ների ոլորտում մատուցվող ծառայությունների ծավալը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: