ԱՊՀ եւ Բալթյան երկրների պարտատոմսային կոնգրեսը կկայանա Երեւանում

19.03.2010 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱՊՀ կորպորատիվ պարտքի շուկաներում մասնագիտացող ռուսական Cbonds լրատվական գործակալությունը հուլիսի 1-2-ը Երեւանում կանցկացնի ԱՊՀ եւ Բալթյան երկրների պարտատոմսային կոնգրեսը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով Cbonds-ը, կոնֆերանսը տեղի կունենա «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի աջակցությամբ եւ կծառայի ԱՊՀ երկրներում պարտատոմսերի ներքին շուկաների, ինչպես նաեւ եվրոպարտատոմսերի զարգացող շուկաների զարգացման վերաբերյալ հարցերի քննարկմանը:

«Ծրագրի ձեւավորման ընթացքում ամենամեծ ուշադրությունը դարձվում է այն երկրի արժեթղթերի շուկային, որում անցկացվում է կոնֆերանսը. դա երկրի ներդրումային հնարավորությունների, ենթակառուցվածքի, խոշորագույն մասնակիցների յուրօրինակ «շնորհանդեսն» է: Երեւանի ընտրությունը` որպես կոնֆերանսի անցկացման վայր, արտացոլում է արժեթղթերի, մասնավորապես, պարտատոմսերի շուկայի նշանակության աճը Հայաստանի տնտեսության համար: Կոնֆերանսը կբացի ընդլայնված սեկցիան` նվիրված ՀՀ արժեթղթերի շուկային, որի շրջանակներում նախատեսված են պետական իշխանության մարմինների, բանկերի եւ ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների զեկույցներ»,- նշել են Cbonds-ում:

Կոնֆերանսի աշխատանքին, կազմակերպիչների ակնկալիքների համաձայն, կմասնակցի շուրջ 250 մարդ` Ռուսաստանի, Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՊՀ ու Բալթյան այլ երկրների, ինչպես նաեւ Եվրոպական մայրցամաքի ներկայացուցիչներ:

ԱՊՀ եւ Բալթյան երկրների պարտատոմսային ամենամյա կոնգրեսն անցկացվում է 2004 թվականից:

Դիտում՝ 14905
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW