ՀՀ ֆինանսական համակարգը դիմացկունություն է ցուցաբերել, հայտարարել է ՎԶԵԲ-ի ղեկավարը

18.03.2010 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ հետ Հայաստանի համագործակցությունը նպաստել է հայաստանյան տնտեսության նկատմամբ ներդրողների վստահության ձեւավորմանը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին ասել է այսօր ՎԶԵԲ-ի նախագահ Թոմաս Միրովի հետ հանդիպման ընթացքում: 

Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել եւ ընդլայնել գործընկերությունը ՎԶԵԲ-ի հետ:

Թոմաս Միրովն ասել է, որ Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեությունն ուղղված է տնտեսության արդիականացմանը, եւ բանկը հիմնական շեշտը դնում է մասնավոր հատվածի խթանման, ենթակառուցվածքների եւ փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա: ՎԶԵԲ-ի ղեկավարը նկատել է, որ ճգնաժամային բարդ պայմաններում Հայաստանի ֆինանսական համակարգը կարողացել է դիմակայել` ցուցաբերելով ամրություն ու դիմացկունություն:

Դիտում՝ 12451

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW