Դոլարի պահանջարկը բավարարված է, եւ դրամը կրկին սկսում է ամրապնդվել, հայտարարել է ՀԲՄ ղեկավարը
18.03.2010 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի բանկերի միության /ՀԲՄ/ նախագահ Արարատ Ղուկասյանը կարծում է, որ դոլարի պահանջարկը բավարարված է, եւ դրամը կրկին սկսում է ամրապնդվել:
«Վերջին օրերի ընթացքում շուկայում նկատվում էր դոլարի լրացուցիչ պահանջարկ, ինչը հանգեցրեց նրան, որ դրամի փոխարժեքը հատեց 1 ԱՄՆ դոլարի դիմաց 400 դրամ սահմանագիծը: Սակայն, կարծում եմ, որ ներկայումս այդ պահանջարկը բավարարված է, եւ դոլարի փոխարժեքը կսկսի նվազել»,- ասել է Արարատ Ղուկասյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում:
Նա կարծիք է հայտնել, որ դրամը չի արժեզրկվի այնքան, որքան կանխատեսում են որոշ տնտեսագետներ: Նրա խոսքերով, մոտ ապագայում փոխարժեքը կհավասարակշռվի 1 դոլարի դիմաց 380-ից 400 դրամի սահմաններում:
«Ընդհանուր առմամբ ես լուրջ պատճառներ չեմ տեսնում ՀՀ դրամի լուրջ արժեզրկման համար: Շուկայում պարզապես տեղի է ունեցել դրամային բազայի աճ, եւ դրամային լրացուցիչ ռեսուրսները տնտեսության կողմից ավելի դժվար են կլանվել, քան նախորդ ամիսներին»,- ասել է Արարատ Ղուկասյանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: