«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» մտադիր է ընդգրկվել ՀՀ խոշորագույն բանկերի շարքում

18.03.2010 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի» խորհուրդը հաստատել է բանկի զարգացման ռազմավարությունը, որի համաձայն բանկը մտադիր է մինչեւ 2012թ. ընդգրկվել ՀՀ խոշորագույն բանկերի շարքում:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, նոր ռազմավարությունը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբին» առաջադրում է մի շարք խնդիրներ, որոնց նպատակն է հասնել հիմնական ֆինանսական ցուցանիշների այնպիսի մակարդակի, որի դեպքում բանկը կընդգրկվի ՀՀ բանկային համակարգի առաջատարների շարքում` դառնալով երկրի համակարգ ձեւավորող ֆինանսական կառույցը բազմաճյուղ մասնաճյուղային ցանցով:

Ռազմավարության համաձայն, բանկի զարգացման ֆինանսական մոդելն ենթադրում է այնպիսի կապիտալիզացիա, որը թույլ կտա մինչեւ 2012թ. ակտիվների մակարդակն ավելացնել 3 անգամ (մինչեւ $300 մլն), իսկ վարկային պորտֆելը` ավելի քան 3,5 անգամ:

Այդ կապակցությամբ արդեն ձեռնարկվել են մի շարք կոնկրետ քայլեր: 2009թ. վերջում բանկի կապիտալն ավելացվել է 3 մլրդ 850 մլն դրամով: Սեփական կապիտալի ավելացումը թելադրված է վարկային պորտֆելի ավելացման եւ հետագայում խոշոր կորպորատիվ հաճախորդների ներգրավման անհրաժեշտությամբ: Բացի այդ, բանկը ՀՀ ԿԲ-ից ներգրավել է 3 մլրդ 850 մլն դրամի սուբորդինացված վարկ:

Ներկայումս «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ ընդհանուր կապիտալը կազմում է ավելի քան 16 մլրդ դրամ:

Դիտում՝ 13735
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW