ԿԲ-ն սկսեց քայլերը տնտեսության դոլարացման դեմ
16.03.2010 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Կենտրոնական բանկի խորհուրդն իր այսօրվա նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություն և լրացում կատարեց “Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները” կանոնակարգ 2-ում:
Տնտեսության դոլարացման դեմ պայքարի շրջանակներում կատարված այս փոփոխությունների արդյունքում 2010 թ. ապրիլի 14-ից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորումն իրականացվելու է մասամբ ՀՀ դրամով: Մասնավորապես` արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը, որը կազմում է ներգրավված միջոցների 12 տոկոսը, այսուհետև 3%-ով իրականացվելու է ՀՀ դրամով, իսկ 9%-ը` արտարժույթով, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: