Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանում “երկար փողերի” ներդրման փորձ են հանդիսանում

12.03.2010 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանում “երկար փողերի” ներդրման փորձ են հանդիսանում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ֆինանսիստ, կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանն այսօր ասել է, որ կուտակային համակարգի ներդրումը թույլ կտա մի շարք հարցեր լուծել, սակայն, միեւնույն ժամանակ, իր մեջ որոշակի վտանգներ է պարունակում: Նրա խոսքերով, այսօր Հայաստանում 460 հազար աշխատունակ քաղաքացիներ սպասարկում են 520 հազար թոշակառուների կենսաթոշակը:
  
Հայաստանի ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման եւ կառավարման վարչության պետ Կարեն Թամազյանն իր հերթին նշել է, որ բարեփոխումների արդյունքում կենսաթոշակը բաղկացած կլինի երեք բաղադրամասերից` պետական, պարտադիր կուտակային եւ կամավոր կուտակային: Նա նաեւ ասել է, որ մասնավոր հիմանդրամների գործունեությունը կկարգավորվի համապատասխան օրենքով, եւ “գումարների կորուստն անհնարին կլինի”:

Հարություն Մեսրոբյանն առաջարկել է սկզբնական շրջանում ներդնել կուտակային համակարգի կամավոր սկզբունքը` զուգահեռաբար զարգավնելով արժեթղթերի շուկան: Այդ առաջարկին Կարեն Թամազյանը նկատել է, որ  2004 թ-ին արդեն իսկ նմանատիպ փորձ կատարվել է, սակայն կամավոր կուտակային համակարգը չի գործել:

Դիտում՝ 14657

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW