Երեւան/Մեդիամաքս/. «Կոնվերս բանկ»-ը մարտի 9-ից մինչև մայիսի 31-ը կազմակերպում է «Գարուն» ժամկետային ավանդի ընդունման ակցիա` ուղղված կանանց: Իգական սեռի ավանդատուների համար նախատեսված ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով: Նվազագույն գումարը` 50 հազար ՀՀ դրամ, ժամկետը`6 ամիս: Տոկոսադրույքը. 6 ամիսը` 10 %, 9 ամիսը` 11 %, 12 ամիսը` 12 % և 18 ամիսը` 13 %: Տոկոսադրույքի վճարումը կատարվում է ժամկետի վերջում: Ակցիայի ընթացքում իգական սեռի ներկայացուցիչ ավանդատուներին տրամադրվում է VISA CLASSIC լուսանկարով քարտ հետեւյալ պայմաններով. տարեկան սպասարկման վարձը` անվճար, վարկային սահմանաչափի տրամադրում` ավանդի արժույթով, մինչև ավանդային պայմանագրի գործողության ժամկետը, ինչպես նաեւ վարկային սահմանաչափի սահմանում` ավանդի գումարի 100 %-ի չափով: Tweet Դիտում՝ 12958