Դիլիջանում բացվեց “Ամերիաբանկի” մասնաճյուղը

06.03.2010 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Մարտի 5-ին Դիլիջանում պաշտոնապես բացվեց “Ամերիաբանկի” մասնաճյուղը:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, “Ամերիաբանկի” խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

“Սա Ամերիաբանկի չորրորդ մասնաճյուղն է և հատկանշական է, որ այն բացում ենք Դիլիջանում: Մասնաճյուղի բացումը նպատակ ունի խթանել այս տարածաշրջանի, Դիլիջան քաղաքի զարգացմանը: Մենք շատ ակտիվ ենք լինելեու այս տարածաշրջանում թե’ վարկավորման, թե’ հաճախորդների ներգրավման և այլ ծրագրերով: Մեր գործունեությունը հիմնականում ուղղվելու է զբոսաշրջիկության զարգացմանը, վերամշակող արտադրությանը, ծառայությունների զարգացմանը”, - ասաց “Ամերիաբանկի” գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

“Ամերիաբանկի” Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանն իր հերթին ասաց.

“Ամեն ինչ անելու ենք, որ սպասարկումն այստեղ լինի նույն մակարդակով, ինչպես Երևանում: Սա Տավուշի մարզում մեր առաջին քայլն է, այստեղ մեծ զարգացման ծրագրեր կան, որ պետությունն է անում, մասնավոր բիզնեսը: Զարգացման համար շատ կարեւոր են ենթակառուցվածքները, պետք է կառուցել դպրոցներ, հիվանդանոցներ, բանկային համակարգ, մատուցել բարձր մակարդակի
ծառայություններ”:

Ռուբեն Վարդանյանն արնդրադարձավ նաեւ Դիլիջանում բիզնես-դպրոց կառուցելու իր նախագծին.

“Դպրոցում սովորելու են 13-18 տարեկան երեխաներ և ոչ միայն Հայաստանից: Նախագիծն արդեն պատրաստ է, հուսով ենք, որ շինարարությունը կսկսվի գարնանը և 2013թ. դպրոցն արդեն կաշխատի: Սա լինելու է նոր մոդելի դպրոց-ինտերնատ և պետք է օրինակ դառնա Հայաստանում նման դպրոցներ ստեղծելու համար”:

Դիտում՝ 11787

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW