“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” նոր պարտատոմսեր կթողարկի

05.03.2010 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” գոհ է պարտատոմսերի նախորդ թողարկման տեղաբաշխումից եւ պատրաստ է նորից դուրս գալ ՀՀ կապիտալի շուկա դրամային ռեսուրսների նկատմամբ պահանջարկի վերականգնումից հետո, ասել է բանկի գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: 

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հանդես գալով այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում` Ասթրիդ Քլիֆֆորդը նշել է, որ ներկայումս շուկայում չի նկատվում բավականաչափ պահանջարկ դրամային ակտիվների նկատմամբ, եւ այդ պատճառով բանկը սպասողական դիրք է զբաղեցրել:

Պատասխանելով դրամի հետագա տատանումների վերաբերյալ կանխատեսումներին` բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանն ասել է, որ բանկը չի ակնկալում արժույթի կտրուկ տատանումներ: “Նախորդ տարվա մարտին տեղի ունեցած արժեզրկումներին հետեւած ժամանակահատվածում դրամը բավականին կայուն էր եւ ենթարկվել է միայն սեզոնային տատանումների. ամրապնդվել է տարվա կեսերին` տնտեսության մեջ ներդրումների ակտիվացմանը զուգահեռ, եւ թուլացել է ձմռանը”,- ասել է Իրինա Սեյլանյանը:

Դիտում՝ 13432

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW