“Գրանթ Թորնթոն Ամիօ”-ն ողջունում է կառավարության որոշումը
05.03.2010 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ն ողջունում է աուդիտորական գործունեության նկատմամբ վերահսկողության ստորաբաժանում ստեղծելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության խնդրանքով մեկնաբանելով այդ որոշումը` “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը հիշեցրել է, որ “մենք շարունակ բարձրաձայնել ենք այն մտահոգությունը, որ աուդիտորական գործունեության դաշտը Հայաստանում իսկապես ունի որակի վերահսկողության կարիք”:
Գյուլբուդաղյանի խոսքերով, կառավարության այս նախաձեռնությունը կծառայի իր նպատակին մի քանի գործոնների ապահովման պարագայում, որոնց շարքում են՝ համապատասխան որակավորում ունեցող որակյալ մասնագետների ներգրավումը, հստակ մեթոդոլոգիայի եւ աշխատանքային պլանի առկայությունը:
“Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի տնօրեն-բաժնետերը նշել է, որ կարգավորող նոր մարմինը պարբերական ստուգումների միջոցով պետք է վստահություն ձեռք բերի, որ աուդիտորական գործունեություն իրականացնող ընկերությունը ունի ներքին վերահսկողության համակարգ, որը հետեւում է Որակի վերահսկողության միջազգային ստանդարտ 1-ին (International Standard on Quality Control 1):
“Հուսով ենք, որ այս գործընթացը կբերի աուդիտորական դաշտի առողջացմանը”,- ամփոփել է Գագիկ Գյուլբուդաղյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: