ՎԶԵԲ-ը “Ամերիաբանկին” հատկացրել է $10 մլն միջին եւ խոշոր բիզնեսի ֆինանսավորման համար
04.03.2010 | 13:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ “Ամերիաբանկին” հատկացրել է $10 մլն վարկ` միջին եւ խոշոր բիզնեսի ֆինանսավորման նպատակով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում համապատասխան համաձայնագիր են ստորագրել “Ամերիաբանկի” տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը եւ ՎԶԵԲ-ի` Մոնղոլիայի, Միջին Ասիայի ու Կովկասի երկրների ֆինանսական ինստիտուտների գծով տնօրեն Մայք Թեյլորը:
Համատեղ ֆինանսավորմամբ ծրագրի իրականացմանը “Ամերիաբանկը” կհատկացնի $10 մլն սեփական միջոցներից:
“Համատեղ ֆինանսավորման գիծը “Ամերիաբանկի” հաճախորդներին թույլ կտա ստանալ երկարաժամկետ ֆինանսավորում, որի անբավարարությունը դեռեւս զգացվում է Հայաստանում”,- ասել է Մայք Թեյլորը:
Արտակ Հանեսյանն ընդգծել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության կարեւորությունը` նշելով, որ մոր ապագայում ակնկալվում է փոքր ու միջին բիզնեսի եւ առեւտրի ֆինանսավորմանն ուղղված երկու նոր վարկային համաձայնագրերի ստորագրում Եվրոբանկի հետ:
Բանկի գլխավոր տնօրենը նշել է, որ այսօր ստորագրված ծրագրի շրջանակներում վարկերի միջին ծավալը կկազմի $1-2 մլն, որոնք “Ամերիաբանկի” ներկայիս հաճախորդներին կտրամադրվեն ԱՄՆ դոլարով:
Խոսելով փոքր եւ միջին ձեռնարկությունների համատեղ վարկավորման առաջնահերթ ուղղությունների մասին` Արտակ Հանեսյանը նշել է դեպի արտահանում կողմնորոշված ձեռնարկությունները, մասնավորապես, սննդի արդյունաբերությունը:
Արտակ Հանեսյանը տեղեկացրել է նաեւ, որ այս տարի “Ամերիաբանկը” մտադիր է իր վարկային պորտֆելը $150 մլն-ից հասցնել $230:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: