«Հայբիզնեսբանկը» միացել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրին

03.03.2010 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Հայբիզնեսբանկը» սկսում է հիփոթեքային վարկերի տրամադրումը «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, ծրագրին կարող են մասնակցել այն ընտանիքները, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը: Հիփոթեքային վարկատեսակը հասանելի է միայն այն երիտասարդ ընտանիքներին, որոնք չեն հանդիսանում բնակելի տան կամ բնակարանի սեփականատերեր կամ, հանդիսանալով սեփականատերեր, տվյալ բնակելի տարածքում փաստացի բնակվողների 1 շնչի հաշվով բաժին է ընկնում մինչեւ 18 քառ. մ. տարածք:

Ծրագրին կարող են մասնակցել այն երիտասարդ ընտանիքները, որոնք բնակարան են ձեռք բերում կամ գյուղական վայրում անավարտ բնակելի տուն են կառուցում այն վայրում, որտեղ ընտանիքի ամուսիններից առնվազն մեկը հաշվառված է եւ բնակվում է առնվազն 10 տարի:

Դիտում՝ 16027
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW