ՀԲ-ն Հայաստանին կտրամադրի լրացուցիչ $12 մլն սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով

26.02.2010 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում Համաշխարհային բանկը /ՀԲ/ Հայաստանին կհատկացնի $12 մլն սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով:

Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, $5 մլն-ը կտրամադրվի կառավարության` սոցիալական պաշտպանության ծրագրի (SPAP) լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում, $7 մլն-ը` Սոցիալական ներդրումների հիմնադրամի (ASIF III) լրացուցիչ ֆինանսավորման համար: 

Արիստոմենե Վարուդակիսի խոսքերով, լրացուցիչ միջոցներն ուղղված են լինելու ՀՀ 35 համայնքներում ենթակառուցվածքի վերականգնմանը, կենսաթոշակային բարեփոխումների անցկացմանն օժանդակելուն եւ այլ սոցիալական նպատակների:

ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ այդ նախագծերի իրականացումը թույլ կտա գյուղական վայրերում ստեղծել տարեկան 200 մշտական աշխատատեղեր: 

Նշենք, որ վարկերը տրամադրվում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ կողմից 25 տարի ժամկետով եւ 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով:

Դիտում՝ 10589

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW