“Ամերիաբանկի” պարտավորություններն աճել են 258.7%-ով
25.02.2010 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. “Ամերիաբանկի” ժամկետային պարտավորությունները 2009թ. արդյունքներով կազմել են 54.3 մլդ դրամ` աճելով 2008թ. համեմատությամբ 2.6 անգամ կամ 258.7%-ով:
Այս ցուցանիշով բանկն ապահովել է ամենամեծ աճը ՀՀ բանկային համակարգում, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասացին “Ամերիաբանկի” մամլո ծառայությունում:
Այստեղ նշել են, որ ի նկատի ունենալով այն հանգամանք, որ “Ամերիաբանկը” միջոցներ է ներգրավում նաեւ միջազգային ֆինանսական կառույցներից, ու այս միտումը շարունակվելու է նաև 2010թ., բանկի ֆինանսական աղբյուրների կառուցվածքը հավասարակշռված եւ համակարգված է. 17%-ը կազմում են ՀՀ կառավարության նկատմամբ ունեցած պարտավորությունները, 56%-ը` իրավաբանական անձանց ժամկետային ավանդները, իսկ ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդները կազմում են 27%:
2009թ. “Ամերիաբանկի” ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 7.6 անգամ, եւ աճի այս ցուցանիշով բանկը զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում:
2009թ. 7.7 անգամ աճել են ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդները, 7.4 անգամ` ոչ ռեզիդենտ հաճախորդներից ներգրաված ժամկետային ավանդները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: