“Յունիբանկի” վարկային պորտֆելը գերազանցել է 65 մլրդ դրամը
23.02.2010 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. 2010թ. հունվարի 31-ի դրությամբ “Յունիբանկի” վարկային պորտֆելը գերազանցել է 65 մլրդ դրամը` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով շուրջ 20 մլրդ դրամով:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, բանկի վարկային պորտֆելում վարկերի առյուծի բաժինը ընկնում է բիզնես-ուղղությանը:
Բանկի բիզնես-վարկերի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կրկնապատկվել է` կազմելով 38.3 մլրդ դրամ:
Հիփոթեքային եւ ավտովարկավորման մասնաբաժինները բանկի վարկային պորտֆելում կազմում են, համապատասխանաբար, 12.2 մլրդ եւ 8.1 մլրդ դրամ:
Քանակային արտահայտությամբ տրամադրված վարկերի մեծ մասը բաժին է ընկնում պլաստիկ քարտերին, դրանց հաջորդում են ավտովարկերն ու հիփոթեքը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: