Երեւան/Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական կազմակերպությունը /IFC/ թողարկել է “20 հարց եւ պատասխան հիփոթեքային վարկավորման մասին” տեղեկատուն, որը անվճար հասանելի է ՀՀ առեւտրային բանկերի մեծամասնությունում: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են IFC-ի երեւանյան գրասենյակում, տեղեկատուն պարունակում է առավել տարածված հարցերի պատասխանները, որոնք հուզում են հիփոթեքային վարկավորում ստանալ ցանկացող քաղաքացիներին: “Հիփոթեքային շուկայի զարգացումն ուղղակիորեն կապված է Հայաստանում կենսապայմանների բարելավման եւ ֆինանսական շուկաների ընդլայնման հետ”,- ասել է “IFC-ի” Կովկասի գծով տնօրեն Թոմաս Լյուբեկը: Տեղեկատուն հրատարակվել է “IFC-ի ՀՀ բանկային շուկայի զարգացման ծրագրի կողմից” Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիայի հետ համագործակցությամբ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 14038