“ՊրոԿրեդիտ Բանկը” ներդրել է “Կոմունալ վճարումներ” համակարգը

19.02.2010 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ՊրոԿրեդիտ Բանկը” ներդրել է “Կոմունալ վճարումներ” միասնական համակարգը։

ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին բանկի մամլո ծառայությունում այսօր ասացին, որ այսուհետ ամենամսյա կոմունալ վճարումները կարելի է իրակացնել “ՊրոԿրեդիտ Բանկի” բոլոր մասնաճյուղերում:

“ՊրոԿրեդիտ Բանկի” հաճախորդները կարող են վճարել գազի, էլեկտրաէներգիայի, ջրի, ֆիքսված հեռախոսակապի եւ բջջային օպերատորների վարձավճարները։

Վճարումների համար որեւէ միջնորդավճար նախատեսված չէ, վճարումները ընդունվում են թե՛ կանխիկ եւ թե՛ փոխանցումով՝ հաճախորդի բանկային հաշվից։

Դիտում՝ 13694

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW