Հայ ձեռնարկատերերը լավատեսորեն են տրամադրված ֆինանսական միջոցների մատչելիության հարցում

18.02.2010 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայ ձեռնարկատերերը լավատեսորեն են տրամադրված 2010թ. ֆինանսական միջոցների մատչելիության հարցում: 

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին ասվում է Grant Thornton International ընկերության միջազգային բիզնես-զեկույցում (International Business Report):

Միաժամանակ, հայաստանյան ընկերությունները կարծում են, որ վարկատուները չեն աջակցում իրենց գործունեությանը: Հայաստանի հետ միասին այդ կարծիքին են նաեւ Արգենտինայի, Բրազիլիայի, Թուրքիայի եւ Ֆինլանդիայի ձեռնարկատերերը:

Ամբողջ աշխարհում հարցվածների 35%-ը ասել է, որ իրենց կարծիքով, 2010թ. իրենց ֆինանսավորումը կլինի “շատ” կամ “առավել շատ”. մեկ տարի առաջ այդ վստահությունն ուներ հարցված ձեռնարկատերերի միայն 14%-ը:

Միաժամանակ, ձեռնարկատերերի 69%-ը կարծում են, որ վարկատուները “օժանդակում” կամ “շատ են օժանդակում” իրենց գործունեությանը: Այդ ցուցանիշը 2009թ. համեմատ չի փոխվել:

Դիտում՝ 9444
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW