“Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը” կանանց կտրամադրի անվճար MasterCard քարտեր

18.02.2010 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը” մինչեւ ապրիլի 7-ը կանանց անվճար կտրամադրի MasterCard համակարգի պլաստիկ քարտեր:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, ակցիայի շրջանակներում քարտերը կտրամադրվեն առանց չնվազող մնացորդի պայմանի եւ առանց քարտի հաշվի տարեկան սպասարկման միջնորդավճարի:

Մինչեւ ապրիլի 7-ը որոշակի զեղչեր կգործեն նաեւ տղամարդկանց համար, մասնավորապես, առանց չնվազող մնացորդի հաճախորդները կարող են ձեռք բերել MasterCard Gold քարտեր 10 հազար դրամով եւ որպես բոնուս ստանալ CountDown միջազգային համակարգի զեղչային քարտ:

Դիտում՝ 13176

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW