Երեւան /Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ կանխատեսումների համաձայն, ՀՀ միջին տնտեսական աճը 2010թ. կկազմի 2%: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում ասել է ՎԶԵԲ Հայաստանի մասով գլխավոր տնտեսագետ Հելենա Շվեյգերը: Նրա խոսքերով, ՎԶԵԲ-ը Հայաստանում չի կանխատեսում տնտեսական ճգնաժամի երկրորդ փուլ, սակայն ՀՆԱ 2%-ոց համեստ աճի ապահովման համար կառավարությունը պետք է կատարի մի շարք բարեփոխումներ, բարելավի բիզնես-մթնոլորտը եւ մեծ ուշադրություն դարձնի երկրի մրցունակության աճին: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին` ՎԶԵԲ-ի քաղաքական հարցերով խորհրդական Ֆրանկլին Սթիվզը նշել է, որ “դժվար է պատկերացնել տարածաշրջանի կայուն զարգացումը առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման”: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանները սեղմ ժամկետներում կվավերացնեն արձանագրությունները: Ֆրանկլին Սթիվզի խոսքերով, դա դրական կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, քանի որ կնպաստի տրանսպորտային ծախսերի նվազեցմանը եւ, արդյունքում, ներքին շուկայում գների իջեցմանը: Tweet Դիտում՝ 11411