“Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ի վարկային պորտֆելը աճել է 2.7 անգամ

15.02.2010 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ունիվերսալ վարկային կազմակերպության /ՈՒՎԿ/ վարկային պորտֆելը 2009թ. աճել է 2.7 անգամ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, այդ տվյալները ներկայացրել է “Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը բաժնետերերի ընդհանուր ժողովում: Կազմակերպության անդամ-բաժնետերերի թիվը 2009թ. հասել է 176-ի` ավելանալով 2.2 անգամ:

Արմեն Գաբրիելյանն ընդգծել է, որ 2010 թվականը “Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ի համար լինելու է բեկումնային եւ աշխատատար տարի` գործունեության ընդլայնման նպատակով:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը նշել է, որ ընկերության կապիտալի ավելացումը թույլ կտա համագործակցել միջազգային ներդրողների հետ եւ ֆինանսավորում ստանալ վարկային եւ լիզինգային ծառայությունների մատուցման համար:

Հայաստանում եւ Վրաստանում USDA-ի համակարգող Ֆրեդ Ջոնսթոնի խոսքերով, “Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ն Հարավային Կովկասում ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի ամենահաջող նախագծերից մեկն է:

Դիտում՝ 14165
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW