“Յունիբանկը” թողարկել է U-Buy նոր վարկային քարտը

10.02.2010 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկը” թողարկել է 1 մլն դրամ վարկային սահմանաչափով նոր վարկային քարտ` ArCa U-Buy:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, վարկի առավելագույն ժամկետը կազմում է 24 ամիս, տոկոսադրույքը` տարեկան 22%, որը հաշվարկվում է միայն հաշվի բացասական մնացորդի վրա:

U-Buy քարտ կարող են ձեւակերպել բոլոր ֆիզիկական անձինք, ովքեր ունեն ամսական հաստատված եկամուտ եւ չունեն վարկային  բացասական պատմություն: Քարտը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատանքի վայրից` աշխատավարձի եւ զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ:

Նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ բանկը կեռապատկի թողարկված քարտերի քանակը:

Դիտում՝ 13016

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW