“Արարատբանկը” ներկայացրել է CLASSIC-M կրկնակի գործածության քարտը

05.02.2010 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Արարատբանկը” այսօր ներկայացրել է Mifare տեխնոլոգիայով CLASSIC-M նոր վճարային քարտը:

Բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն ասել է, որ CLASSIC-M-ը կրկնակի գործածության քարտ է, որը կարող է օգտագործվել որպես ArCa վճարային քարտ, ինչպես նաեւ երեւանյան մետրոյում անցավճարի համար: Այդ կապակցությամբ մետրոյի կայաններում կբացվեն բանկի մինի-մասնաճյուղեր, որոնցից առաջինը կգործի “Երիտասարդական” կայարանում:

Ինչպես նշել է ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը, ծառայությունը նախատեսված է բնակչության լայն շերտերի համար: Նա նկատել է, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա հետագայում այդ ծառայությունը տարածել նաեւ այլ ոլորտներում:

2009թ. արդյունքներով “Արարատբանկի” քարտերի թիվը հասել է 38150-ի, մինչդեռ 2008թ. վերջին դրանց թիվը կազմում էր 21343:

Դիտում՝ 14681

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW