ArCa-ն ստացել է անվտանգության միջազգային չափանիշների համապատասխանության հավաստագիր

02.02.2010 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ArCa (Armenia Card) ընկերությունը ստացել է PCI DSS չափանիշների համապատասխանության հավաստագիր:

ArCa-ի աուդիտն անցկացրել է “Информазщита” ընկերությունը, որի արդյունքում Armenia Card-ը ճանաչվել է միջազգային վճարային համակարգերի կողմից ստեղծված PCI Security Standards Council կառույցի չափանիշներին լիովին համապատասխանող ընկերություն:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Armenia Card ՓԲԸ գործադիր տնօրեն Շահեն Հովհաննիսյանին համապատասխան հավաստագիր է հանձնել “Информазщита” ընկերության աուդիտի դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Էմմը: Նրա խոսքերով, ArCa-ն ԱՊՀ-ում PCI DSS սերտիֆիկատ ստացած երկրորդ ընկերությունն է, եւ դա վկայում է ArCa քարտերի անվտանգության մասին:

Շահեն Հովհաննիսյանը հայտնել է, որ հավաստագիրը տրամադրվել է մեկ տարի ժամկետով, որի ավարտից հետո անհրաժեշտ է նորից աուդիտ անցնել:

Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանի խոսքերով, այդ սերտիֆիկատը ArCa քարտերի օգտագործման անվտանգության երաշխիքն է:

ArCa քարտերով կանխիկ եւ անկանխիկ գործարքների ծավալը 2009թ. կազմել է 315 մլրդ դրամ:


 

Դիտում՝ 15310

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW