2050թ. ՀՀ բնակչությունը կկրճատվի 2 տոկոսով` Ադրբեջանում եւ Թուրքիայում բնակչության խոշոր աճի լույսի ներքո

02.02.2010 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ բնակչության թիվը 2050թ. կկազմի 3 մլն 18 հազար` ընթացիկ ցուցանիշների համեմատ կրճատվելով 2.12%-ով:

Այդ մասին հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի հետազոտությունը: Փաստաթղթի համաձայն, ներկայումս ՀՀ բնակչությունը կազմում է 3 մլն 83 հազար մարդ:

Ադրբեջանի բնակչության թիվը ներկայումս հասնում է 8 մլն 832 հազարի եւ, ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն, 2050 թվականին կհասնի 10 մլն 579 հազարի (աճը` 19,78%):

Թուրքիայի բնակչության թիվը ներկայումս հասնում է 74 մլն 816 հազարի եւ, ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն, 2050թ. կավելանա մինչեւ 97 մլն 389 հազար մարդ (աճը` 30,17%):

Վրաստանի բնակչությունը ներկայումս կազմում է 4 մլն 260 հազար մարդ: ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն, 2050 թվականին այն կկրճատվի 23,31%-ով` կազմելով 3 մլն 267 հազար:

 

Դիտում՝ 13857
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW