Գագիկ Գյուլբուդաղյանը գլխավորեց “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ն
01.02.2010 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Ս.թ. փետրվարի 1-ից Գագիկ Գյուլբուդաղյանը նշանակվել է “Գրանթ Թորնթոն Ամիօ” ընկերության տնօրեն բաժնետեր:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ընկերության մամլո ծառայությունում, Գագիկ Գյուլբուդաղյանը նոր պաշտոնում կփոխարինի Արման Փինարբասիին, ով աշխատանքի է անցել Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի ցանցի զարգացման խմբում` որպես ԱՊՀ տարածաշրջանի պատասխանատու: Արման Փինարբասիի նստավայր կշարունակի հանդիսանալ Գրանթ Թորնթոնի երեւանյան գրասենյակը:
Արման Փինարբասին 12 տարի տնօրինել է “Գրանթ Թորնթոն Ամիօն”, եւ այդ ժամանակահատվածում ընկերությունը նվաճել է ոլորտի առաջատար մասնագիտական ծառայություններ մատուցողի հեղինակությունը Հայաստանում և իր գործունեության աշխարհագրությունը ընդլայնել դեպի ԱՊՀ-ի մի շարք երկրներ:
“Գրանթ Թորնթոն Ամիօն առաջնորդելու հնարավորությունը ինձ համար մեծ պատիվ է”, - ասել է Գագիկ Գյուլբուդաղյանը: “Իմ առաքելությունը կլինի պահպանել Գրանթ Թորնթոնի` որպես ոլորտի առաջատար հանդիսանալու ավանդույթը: Ցանկությունս է, որ Գրանթ Թորնթոն բրենդն ամբողջ աշխարհում ունենա գոհունակ հաճախորդներին սկզբունքային անձանց կողմից բարձրորակ ծառայություններ մատուցողի համբավ”, - ավելացրեց նա:
Արման Փինարբասին ավելացրեց. “Ես ուրախ եմ, որ ինձ կփոխարինի Գագիկը: Ես համոզված եմ, որ նա հիանալի աշխատանք կկատարի Գրանթ Թորնթոն Ամիօի զարգացման գործում”:
Գագիկ Գյուլբուդաղյանը 1999 թ.-ից աշխատում է Գրանթ Թորնթոնում որպես փոխնօրեն, եւ 2001թ. դարձել բաժնետեր:
“Գրանթ Թորնթոն Ամիօն” հանդիսանում է Հայաստանում և Վրաստանում աուդիտի և խորհրդատվության ոլորտի առաջատար ընկերություն` 130-ից ավելի աշխատակազմով:
Banks.am-ը շնորհավորում է Գագիկ Գյուլբուդաղյանին եւ մաղթում նրան հաջողություններ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: