Երեւան /Մեդիամաքս/. ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը հայտարարում է մարտի 26-ին եւ 27-ին ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում կայանալիք Իէն Գիլանի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների տոմսերի վաճառքի մեկնարկի մասին: Տոմսերը վաճառվում են Ֆիլհարմոնիայի տոմսարկղում, որն աշխատում է ամեն օր, 11:00-ից մինչեւ 19:00: Տոմսերի արժեքն է. 5 հազար դրամ /թատերահարտակ/, 10 հազար դրամ /ամֆիտատրոն եւ պարտեր/, 15 հազար դրամ /ամֆիտատրոն եւ պարտեր/, 20 եւ 25 հազար դրամ /ամֆիտատրոն եւ պարտեր/: Ավելի մանրամասն տեղեկատվություն հասանելի է այստեղ. http://mediamax.am/images/philarmonic_large.jpg: Համերգների ողջ հասույթը ուղղվելու է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: Իէն Գիլանը այցելեց այս դպրոց 2009թ. հոկտեմբերի 1-ին: Համերգների կազմակերպիչը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունն է, գլխավոր հովանավորը` “Վիվասել-ՄՏՍ” բջջային օպերատորը, պաշտոնական գործընկերն եւ ավիափոխադրողը` bmi ընկերությունը: Tweet Դիտում՝ 10718