Հաստատվել է բնակարանի ձեռք բերման գործում երիտասարդ ընտանիքների օժանդակության ծրագիրը
29.01.2010 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է մատչելի բնակարանի ձեռք բերման գործում երիտասարդ ընտանիքների օժանդակության պետական նպատակային ծրագիրը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նախնական վիճակագրության համաձայն, ծրագրի հավանական մասնակիցների թիվը կազմում է 300 երիտասարդ ընտանիք:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը տեղեկացրել է, որ ծրագրին կարող են մասնակցել այն ընտանիքները, որոնցում ամուսինների ընդհանուր տարիքը չի գերազանցնում 60 տարին, իսկ յուրաքանչյուր ամուսնու տարիքը` 35-ը: Ծրագրին մասնակցել ցանկացող միայնակ ծնողները չպետք է լինեն 30 տարեկանից բարձր:
Ծրագրի առաջին մասի արժեքը կկազմի 3 մլրդ դրամ, որը կուղղվի առեւտրային բանկերի հիփոթեքային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորմանը:
Ծրագրի պայմաններով, հիփոթեքային վարկերը տրամադրվելու են 10 տարի ժամկետով, 10 տոկոս առավելագույն տոկոսադրույքով: Վարկի առավելագույն չափը կազմելու է 16 մլն դրամ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ դա կարեւոր ծրագիր է, եւ հույս է հայտնել, որ այն առաջին մասնակիցներին ընդգրկի 2010թ. առաջին եռամսյակում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: