ՎԶԵԲ-ը “Արմսվիսբանկին” հատկացրել է $8 մլն` առեւտրի ֆինանսավորման եւ ՓՄՁ վարկավորման համար

27.01.2010 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ “Արմսվիսբանկն” այսօր $8 մլն ընդհանուր գումարի 2 վարկային համաձայնագրեր են ստորագրել: 

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՎԶԵԲ-ը հայկական բանկին կհատկացնի $5 մլն փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորման եւ $3 մլն` առեւտրի ֆինասնավորման համար:

“Արմսվիսբանկի” գլխավոր տնօրեն Գեւորգ Մաչանյանի խոսքերով, ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի բանկի համար եւ կաջակցի “Արմսվիսբանկի” մտադրությանը` 45%-ով ավելացնել իր վարկային պորտֆելը 2010թ-ին:

ՓՄՁ վարկավորման ծրագրի շրջանակներում “Արմսվիսբանկը” տրամադրելու է մինչեւ $500 հազար ծավալով վարկեր, մինչեւ 5 տարի մարման ժամկետով եւ 14-16% տարեկան տոկոսադրույքով: Վարկեր կարող են ստանալ մինչեւ 250 աշխատակից ունեցող ձեռնարկությունները: Նախապատվությունը տրվելու է այն ձեռնարկություններին, որոնց գործունեությունն ուղղված է արտահանման խթանմանը եւ ներմուծման փոխարինմանը:     

Առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում բանկը մտադիր է թողարկել ակրեդիտիվներ, վարկային երաշխիքներ, իրականացնել ֆակտորինգային գործարքներ եւ տրամադրել առեւտրի ֆինանսավորման այլ գործիքներ:

ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերի Ռազլոգը նշեց, որ “Արմսվիսբանկի” հետ ստորագրված վարկային համաձայնագրերն ամբողջովին համապատասխանում են ՎԶԵԲ-ի հայաստանյան ռազմավարությանը, որն ուղղված է երկրի բանկային հատվածի ամրապնդմանն ու տնտեսության իրական հատվածին աջակցելուն:

Դիտում՝ 12532
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW