Հայաստանում ընթանում է “Պատրաստվածություն ճգնաժամին” միջազգային սեմինարը

26.01.2010 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում ընթանում է “Պատրաստվածություն ճգնաժամին” միջազգային սեմինարը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունում, սեմինարը մեկնարկել է հունվարի 25-ին եւ շարունակվելու է մինչեւ հունվարի 29-ը:

Սեմինարը կազմակերպվել է Կանադայի Տորոնտո կենտրոնի, Համաշխարհային բանկի եւ ՀՀ կենտրոնական բանկի համատեղ ուժերով: Սեմինարին մասնակցում են 12 երկրների` Չեխիայի, Ռուսաստանի, Լիտվայի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի ու Տաջիկստանի  կենտրոնական/ազգային բանկերի, ֆինանսական վերահսկողության մարմինների ներկայացուցիչներ:

Սեմինարի ընթացքում տեղի կունենա ճգնաժամի սիմուլյացիոն խաղ, որի նպատակը ճգնաժամային իրավիճակներում որոշում կայացնելու համար պատրաստվածության մշակումն է:

Դիտում՝ 12793

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW