ՄՖԿ-ն սեմինար կանցկացնի հայաստանյան բանկերի համար

26.01.2010 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական կորպորացիան /ՄՖԿ/ հայաստանյան բանկերին կաջակցի վերականգնվող էներգետիկայի հնարավորությունների հետազոտման եւ ածխածին գազի արտանետումները կրճատելու գործում:  

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՄՖԿ-ի երեւանյան գրասենյակում, հատուկ սեմինարին կմասնակցեն հայաստանյան 20 բանկեր, ներառյալ վերականգնվող էներգետիկայի ծրագրի շրջանակներում ՄՖԿ-ի գործընկերները:

Վերջերս ՄՖԿ-ն «Ամերիաբանկին» հատկացրեց $15 մլն-ի վարկ, որը թույլ կտա ապահովել փոքր ՀԷԿ-երի շինարարության երկարաժամկետ ֆինանսավորումը:

 

Դիտում՝ 12738

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW