ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփել է գործունեության առաջին տարին

25.01.2010 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009 թվականին ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստացել է 378 բողոք, որոնց 70%-ը լուծվել է հաճախորդների օգտին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր այդ մասին, ամփոփելով գրասենյակի գործունեության առաջին տարվա արդյունքները, ասել է ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը: Հաշվետու ժամանակահատվածում հաջողվել է հաճախորդներին փոխհատուցել ավելի քան 23 մլն դրամ:

Խոսելով 2010թ. ծրագրերի մասին` Փիրուզ Սարգսյանը նշել է ապրիլին ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ միջազգային կոնֆերանսի անցկացումը, որին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների ֆինանսական օմբուդսմենները եւ նրանց ներկայացուցիչները:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի Հոգաբարձուների խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանի խոսքերով, նախորդ տարին ապացուցեց, որ «մեր հասարակության մեջ այդպիսի ինստիտուտը կարող է արդյունավետորեն աշխատել»: Նա նշել է, որ ԱՊՀ երկրների շարքում միայն Հայաստանում է գործում նման կառույց:

Փիրուզ Սարգսյանն այսօր «Լավագույն համագործակցող ֆինանսական կազմակերպության» վկայականներ է հանձնել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին», «ՎՏԲ-Հայաստան Բանկին», «Յունիբանկին», «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությանը, «Էքսպրես-Կրեդիտ» վարկային կազմակերպությանը եւ «Վալքես» գրավատանը:

Դիտում՝ 11988
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW