Ասթրիդ Քլիֆորդը կգլխավորի “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը”
21.01.2010 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Փետրվարի 1-ից Ասթրիդ Քլիֆորդը կփոխարինի Թիմ Սլեյթերին “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում:
Նշանակումը ենթակա է հաստատման ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին բանկի մամլո ծառայությունում:
Ասթրիդ Քլիֆորդը աշխատում է “Էյչ-Էս-Բի-Սի” խմբում շուրջ 19 տարի: Այդ ընթացքում նա աշխատել է Հոնկոնգում, Թայվանում, Վիետնամում, Օմանում, ՄԱԷ-ում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, եւ Միացյալ Թագավորությունում` զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ բանկային գործունեության բազմաթիվ ոլորտներում` մասնաճյուղերի ցանց, առեւտրավարկային, գործառնական, աուդիտ, մարդկային ռեսուրսների կառավարում եւ վերապատրաստում:
Թիմ Սլեյթերը կաշխատի որպես “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Արգենտինայի” ռիսկերի գծով գլխավոր կառավարիչ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: