Երեւան /Մեդիամաքս/. «Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգի շրջանառությունը 2009թ. կազմել է $551 մլն: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին ասել է «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի սպասարկման եւ հսկողության վարչության պետ Նատալյա Տեր-Գեւորգյանը: Նրա խոսքերով, հաշվետու ժամանակահատվածում փոխանցումների քանակը կազմել է 712.4 հազար: Համակարգի նկատմամբ պահանջարկը Նատալյա Տեր-Գեւորգյանը բացատրում է ցածր միջնորդավճարով` սկսած 1.1%-ից եւ փոխանցման արագությամբ` 10-15 րոպե ձեւակերպումից հետո, որը չի պահանջում բանկային հաշվի բացում: Տարվա արդյունքներով «Յունիբանկ»-ն ակցիաներ է անցկացրել նաեւ «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգից օգտվող մշտական հաճախորդների համար: Բանկի կողմից հուշանվերներ են ստացել այն հաճախորդները, ովքեր մեկ տարվա ընթացքում «Յունիստրիմ» համակարգի միջոցով դրամական փոխանցումներ են ուղարկել կամ ստացել ոչ պակաս, քան 20 անգամ: Tweet Դիտում՝ 13498