«Ամերիաբանկի» վարկային պորտֆելի աճը 2009թ. կազմել է 68%
18.01.2010 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. «Ամերիաբանկի» վարկային պորտֆելը 2009թ. աճել է 68%-ով` կազմելով ավելի քան 52 մլրդ դրամ:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, նախորդ տարվա վերջի դրությամբ բանկի վարկային պորտֆելում բացակայել են անհուսալի վարկերը, իսկ դասակարգված վարկերը կազմել են ամբողջ վարկային պորտֆելի 0.17 %-ը:
«Հաշվետու տարվա արդյունքներով վարկային պորտֆելի աճի 89%-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին (44 մլրդ դրամ), որոնք տարվա ընթացքում աճել են 75%-ով` կազմելով ամբողջ վարկային պորտֆելի 84%-ը»,- նշել են «Ամերիաբանկ»-ում:
Բանկում տեղեկացրել են նաեւ, որ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը 2009 թվականին աճել են 35%-ով:
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: