“Ամերիաբանկը” կներգրավի $ 30 մլն վարկային միջոցներ

13.01.2010 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկն” ավարտել է բանակցությունները զարգացման ֆինանսական երկու կազմակերպությունների` FMO-ի եւ DEG-ի հետ` պարտքային ֆինանսավորման ներգրավման ուղղությամբ:

Վերոհիշյալ կազմակերպություններից ներգրավվելու է $ 30 մլն չափով վարկ, որից 20 մլն-ը` բիզնեսի վարկավորման համար, իսկ 10 մլն-ը` վերականգնվող էներգետիկայի ոլորտի փոքր հիդրոէլեկտրակայանների կամ հողմակայանների վարկավորման համար: Վարկերը տրամադրվելու են շուկայում գործող մարման ժամկետներից զգալիորեն երկար ժամկետներով:

Բիզնես-վարկերը նախատեսված են այն կազմակերպությունների համար, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է 5 մլն դրամից մինչեւ 5 մլրդ դրամ, իսկ աշխատակիցների թվաքանակը` մինչեւ 250:

Տրամադրվող վարկերի գումարը կարող է հասնել մինչեւ $ 1.5 մլն, իսկ վերականգնվող էներգետիկայի ոլորտի ձեռնարկություններին կարող են տրամադրվել վարկեր` մինչեւ $ 5 մլն չափով:

Դիտում՝ 10993
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW