“ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի պարտատոմսերը ցուցակվեցին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ում
12.01.2010 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ” ԲԲԸ արժեկտրոնային անվանական պարտատոմսերի 250 մլն դրամ ընդհանուր ծավալի երրորդ թողարկումը ցուցակվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսայի Bbond ցուցակում:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա”-ի մամուլի ծառայությունում, ցուցակվել են 10 հազար դրամ անվանական արժեքով, 18 ամիս մարման ժամկետով եւ 10% տարեկան եկամտաբերությամբ 25 հազար պարտատոմսեր:
Պարտատոմսերը բորսայում կշրջանառեն ARBKB3 բորսայական հապավմամբ:
“ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի պարտատոմսերի 250 մլն ընդհանուր ծավալի առաջին թողարկումը կատարվել էր 2007 թվականին, իսկ երկրորդը` 400 մլն դրամ, 2008թ. հունիսին: Ֆոնդային բորսայում բանկի պարտատոմսերի առաջին երկու թողարկումների շրջանառությունը գերազանցել է 700 մլն դրամը: Ներկայումս բորսայական առեւտրի են թույլատրված նաեւ բանկի բաժնետոմսերը (ARBK):
2009թ. դեկտեմբերի 14-ին ներկայացնելով “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի պարտատոմսերի երրորդ թողարկումը` բանկի ներկայացուցիչները հայտնել էին, որ բանկի վարկային պորտֆելը սեպտեմբերի կեսին կազմել է 15.5 մլրդ դրամ` տարեկան կտրվածքով ավելանալով 3.5 մլրդ դրամով, բանկի ակտիվները կազմել են շուրջ 40 մլրդ դրամ, իսկ շահույթը 2009 թվականին գերազանցել է 350 մլն դրամը:
Բանկի բաժնետոմսերի ավելի քան 74%-ը պատկանում է վառելանյութերի առեւտրով զբաղվող “Ֆլեշ” ընկերության, 25%-ը` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին /ՎԶԵԲ/:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: