Երեւան /Մեդիամաքս/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ Ազգային Ժողովն այսօր ընդունել է 2010թ. “ԼՂՀ պետական բյուջեի մասին” օրենքը: Ինչպես հաղորդում է Ստեփանակերտում ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հատուկ թղթակիցը, բյուջեի եկամտային մասը կազմում է 56 մլրդ 280.1 մլն դրամ, ծախսայինը` 59 մլրդ 879.7 մլն դրամ, դեֆիցիտը` 3 մլրդ 673.9 մլն դրամ: Ինչպես ԱԺ նիստում ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, “պետբյուջեի ընդունումը վկայում է կառավարության նկատմամբ Ազգային Ժողովի վստահության մասին, ինչը կառավարությանը թույլ կտա շարունակել իր ձեւավորման պահից սպառազինման վերցրած ծրագիրը”: Վարչապետը նշել է, որ 2010 թվականը եւս բարդ է լինելու, սակայն կառավարությանը կհաջողվի պատվով հաղթահարել դժվարությունները եւ հասնել տնտեսական աճի: Tweet Դիտում՝ 8594