Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր հայտարարել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բացահայտել է հայաստանյան տնտեսության թույլ կողմերը: «Անցնող տարին ցույց տվեց, որ Հայաստանն ուշացել է իրական հատվածում բարեփոխումների առումով, եւ մեզ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել տնտեսությունը եւ ստեղծել ավելի բարենպաստ մթնոլորտ արտասահմանյան ներդրումների ներգրավման համար»,- ասել է վարչապետը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում: Տիգրան Սարգսյանը նշել է, որ չնայած ճգնաժամին, կառավարությունը կատարել է իր սոցիալական պարտականությունները լրիվ ծավալով եւ ներքին պարտքեր չունի: Վարչապետն ասել է, որ Հայաստանը 2010 թվական է մտնում «պատրաստված»: «Կառավարության հաշիվների մնացորդը կազմում է 80 մլրդ դրամ, եւս 54 մլրդ դրամ Կայունացնող հիմնադրամի հաշվին է: Եվրոպական Միությունը պատրաստակամություն է հայտնել 100 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Այս ամենը լուրջ միջոցներ են մակրոտնտեսական կայունության ապահովման համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Tweet Դիտում՝ 11709