ՀՀ բանկային համակարգը պատրաստ էր ճգնաժամին, հայտարարել է վարչապետը

25.12.2009 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ բանկային համակարգը պատրաստ էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդես գալով 2009թ արդյունքների ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսում` Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը միակ պետություն է, որտեղ կառավարությունը ստիպված չի եղել օժանդակել առեւտրային բանկերին:

Վարչապետն ընդգծել է, որ 2009թ. առեւտրային բանկերում ֆիզիկական անձանց ավանդներն ավելացել են 30%-ով: Նրա խոսքերով, դա վկայում է բանկերի նկատմամբ քաղաքացիների վստահության մասին:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ 2010թ. առաջին եռամսյակում Հայաստանում սկսելու է գործել երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկերի մատչելիության ապահովման նոր հիմնադրամը:

 

Դիտում՝ 16115

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW