ՎԶԵԲ-ը «Սարանիստին» կտրամադրի $3 մլն վարկ

24.12.2009 | 11:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ «Սարանիստ» ընկերությանը կհատկացնի $3 մլն-ի վարկ արտադրության ընդլայնման նպատակով:

«Սարանիստը» Հայաստանում ապակե տարաների արտադրման առաջատարներից է:

ՎԶԵԲ-ի վարկի միջոցներով նախատեսվում է կառուցել նոր վառարան ցածր եւ նոր հոսքագիծ, ինչպես նաեւ ընդլայնել գնվող հումքի ծավալները:

«Մասնավոր ընկերություններին աջակցելը Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության առանցքային առաջնահերթություններից է, եւ մենք ուրախ ենք օգնել «Սարանիստին» ընդլայնելու արտադրությունը ներկայիս շուկայական դժվար պայմաններում»,- ասել է ասել է ՎԶԵԲ-ի գյուղատնտեսության գծով տնօրեն Ժիլ Մետետալը:

 

Դիտում՝ 13399

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW