“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ը վերսկսել է վարկավորել ֆիզիկական անձանց ՀՀ դրամով

17.12.2009 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ը վերսկսել է ֆիզիկական անձանց ՀՀ դրամով վարկավորման գործընթացը:

Ֆիզիկական անձանց վարկավորումը վերսկսվել է` համաձայն Ազգային Հիփոթեքային Հիմնադրամի հետ կնքված պայմանագրի: Հիմնադրամի միջոցները կուղղվեն ՀՀ քաղաքացիներին եւ մշտական ռեզիդենտներին անշարժ գույքի ձեռքբերման եւ վերանորոգման համար վարկեր տրամադրելուն:

“ՀՀ դրամով վարկավորման վերսկսելը հիմնականում պայմանավորված է Ազգային Հիփոթեքային Հիմնադրամի միջոցների առկայությամբ եւ պայմանագրային դրույթների խստությամբ, որոնք հնարավորություն են ընձեռում բանկի համար նվազագույն ռիսկերով վարկավորում իրականացնել: Նպաստող հանգամանքներից է նաեւ Հայաստանի տնտեսության մեջ նկատվող դրական միտումները եւ շուկայում առկա անշարժ գույքի վարկավորման պահանջարկը”, - այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել են բանկի մամլո ծառայությունում:

Դիտում՝ 12558

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW