Դեկտեմբերի 19 եւ 20-ին ԵԿԳ-ն կանցկացնի «Բաց դռների օրեր»

17.12.2009 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Դեկտեմբերի 19 եւ 20-ին Երեւանի կոնյակի գործարանը /ԵԿԳ/ կանցկացնի ավանդական դարձած «Բաց դռների օրերը»:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԵԿԳ-ի մամլո ծառայությունում, այցելուների համար կկազմակերպվի շրջայց գործարանի հնեցման մառանում: Նրանց հնարավորություն կընձեռվի ԵԿԳ-ի ֆիրմային խանութում ձեռք բերել «ԱրԱրԱտ» կոնյակի ողջ տեսականին 10% զեղչով: Գնորդներին սպասվում են նաեւ անակնկալներ եւ նվերներ:

Դեկտեմբերի 19-ին եւ 20-ին ժամը 09:30-ից մինչեւ 17:00-ը հատուկ ավտոբուսները Արամ Խաչատրյանի արձանի մոտից ցանկացողներին անվճար կտեղափոխեն Երեւանի կոնյակի գործարան:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 510 149 եւ 510 101 հեռախոսահամարներով:

Դիտում՝ 11127
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW