«Ուկրպրոմբանկը» որոշել է հրաժեշտ տալ «Հայբիզնեսբանկին»

16.12.2009 | 09:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «Ուկրպրոմբանկի» ժամանակավոր կառավարիչը վաճառքի է հանել «Հայբիզնեսբանկի» բաժնետոմսերի 13.01%-ը:

Ինչպես նշում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները` վկայակոչելով «Ուկրպրոմբանկը»:

«Հայբիզնեսբանկի» մյուս բաժնետերը Chrystie Management Inc. (86,99%) ընկերությունն է:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ 2006թ. ապրիլին «Ուկրպրոմբանկը» հայտնել էր «Հայինվեստբանկի» բաժնետոմսերի 35%-ը գնելու մասին, որը հետագայում վերանվանվել էր «Հայբիզնեսբանկ»:

«Հայաստանում բանկային շուկան մեծ չէ, այնտեղ կարելի է մուտք գործել ոչ մեծ գումարով եւ զբաղեցնել առաջատարի դիրքեր: Միաժամանակ, բանկերի գները բարձր չեն: 35%-ոց փաթեթի համար մենք վճարեցինք ընդամենը $3 մլն, եւ արդեն այս տարի նախատեսում ենք ստանալ շուրջ $12 մլն եկամուտ»,- ասել էր «Ուկրպրոմբանկի» վարչության նախագահ Ալեքսանդր Սոլտուսը 2008թ. մայիսին:

2009թ. սեպտեմբերի 19-ին հանդես գալով «Հայբիզնեսբանկի» նոր գլխավոր մասնաճյուղի բացմանը` բանկի վարչության նախագահ Արա Կիրակոսյանն ասել էր, որ վերջին 3 տարիների ընթացքում «Հայբիզնեսբանկին» հաջողվել է բարելավել հիմնական ֆինանսական ցուցանիշները: Բանկն ունի 20 մասնաճյուղեր Հայաստանում եւ ԼՂՀ-ում, ակտիվները հասել են 85 մլրդ-ի` վերջին 3 տարիների ընթացքում ավելանալով 15 անգամ: Բանկի կապիտալն աճել էր ավելի քան 9 մլրդ դրամով: Բանկի վարկային պորտֆելը սեպտեմբերին կազմում էր 35 մլրդ դրամ եւ նախատեսվում էր, որ մինչեւ տարեվերջ այն կավելանա եւս 10 մլրդ դրամով:

 

Դիտում՝ 13658
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW